Image by Fakurian Design

Բարի գալուստ «Artbox»

«Artbox»-ը ստեղծարար ինկուբատոր է, որը տրամադրում է աջակցության ամբողջական փաթեթ առևտրային հաջողության ներուժ ունեցող ստեղծարար գաղափարներին։ Դիմեք այժմ՝ ձեր արվեստի նախագծերը առևտրայնորեն կենսունակ արտադրանքի վերածելու և դրանք մշակութային լավագույն ներդրողներին ներկայացնելու համար։  

 

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ հունվարի 21, 2022թ.։

Ի՞ՆՉ Է ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ ՔՈ ARTBOX-Ը։

Ոգեշնչված բիզնեսի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորարար մոդելներից՝ «Artbox»-ը ինկուբատորի մոդելի վերակերտումն է արվեստի աշխարհի համար, մի դինամիկ ձեռնարկատիրական համակարգ, որն աջակցում է արվեստագետներին զարգացնելու իրենց ստեղծարար գաղափարները և դարձնելու դրանք առևտրայնորեն կենսունակ և ներդրումային ստեղծարար արտադրանքների։ 2022թ.-ի գարնանը 12 շաբաթ տևողությամբ ինկուբացիոն փուլի ընթացքում ընտրված ստեղծագործական թիմերը կստանան…

Աշխատարաններ և թրեյնինգներ

Հանդիպեք և սովորեք համաշխարհային բիզնես առաջնորդների և արվեստի տարբեր  բնագավառներից հայտնի մշակութային գործիչների հետ։

Ռազմավարական խորհրդատվություն

Զարգացրեք ձեր գաղափարի ռազմավարությունը և նյութերը, որոնք ձեզ անհրաժեշտ կլինեն ֆինանսական հաջողության համար՝ բիզնես պլան, մարքեթինգային պլան, փիչինգի փաթեթ, կայք և այլն։

Ֆինանսավորման հնարավորություն 

Ներկայացրեք ձեր նախագծերը բարձրաստիճան մշակութային ներդրողների և ձեռներեցների հնարավոր ներդրման համար։  

 
 
photo.jpg

Սինթիա Թուսան

Գործադիր տնօրեն և նախագահ

«Strategic Global Advisors»

«Ես վստահ եմ, որ թե բիզնեսի զգացում և թե արվեստի զգացում ունենալը առանցքային է հաջող առաջնորդության, նոր ապրանքներ առաջարկող ընկերությունների նախագծման և ծառայությունների մշակման համար, որոնք և՛ օգտակար են, և՛ գրավիչ։»

ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՆԵՐԴՐՈՂ 

ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ Է «ARTBOX»-ը

Դիմորդի ընդունելիությունը

Հայաստանի Հանրապետության սահմաններում իրականացվող ցանկացած ստեղծարար նախագիծ կարելի է ներկայացնել։ 

Ստեղծագործական փորձ 

Թատրոնի, մշակութային տուրիզմի, դիզայնի, երաժշտության, ֆիլմի և այլ արվեստի ոլորտների արվեստագետները կարող են դիմել։ 

Կենտրոնացման ոլորտները 

Խրախուսվում են այն նախագծերը, որոնք կարող են ազդել Հայաստանի Հանրապետության հյուսիսային տարածաշրջանի և/կամ զբոսաշրջության վրա։ 

Առևտրային հաջողության ներուժ 

Առևտրային հաջողության ներուժ ունեցող և ներդրումներ հետապնդող նախագծերը խիստ խրախուսվում են։ 

Համապատասխանո՞ւմ եք պահանջներին։

ԻՆՉՊԵՍ «ARTBOX»-Ը ՍԿԻԶԲ ԱՌԱՎ 

«Artbox»-ը ստեղծվել է Creative Armenia առաջատար մշակութային հիմնադրամի կողմից և իրականացվել Եվրոպական Միության և GIZ-ի՝ ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» հետ համագործակցությամբ։